«Արդեն միջին մակարդակի ենք, դրա համար «Հազարամյակների մարտահրավերի» ծրագրերում չենք ընդգրկվի առնվազն 2 տարի». Նարինե Դիլբարյան
![]() 696 Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 19:25 Լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սովորաբար Իլհամ Ալիևի այցերի և արդյունքների մասին տեղեկատվություններ չեմ տարածում, բայց քանզի մենք մխրճվել ենք մեր առաջին փոխվարչապետի ԱՄՆ կատարած այցի արդյունավետության քննարկումների հորձանուտ, որից ես մխիթարական լուր իմացա, թե մեր երկրի սոցիալ-տնտեսական մակարդակն ինչ-ինչ չափորոշիչներով բարձրացել է, արդեն միջին մակարդակի ենք, դրա համար «Հազարամյակների մարտահրավերի» ծրագրերում չենք ընդգրկվի առնվազն 2 տարի,- ՀՀ ԱՄՆ դեսպանը Գ. Հովհաննիսյանը հայտնեց, նաև ՄԱԿ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում մեր վարչապետի ԱՄՆ նախատեսվող այցի մասին, որոշեցի այս նյութը շրջանառության մեջ դնել ինձ հետաքրքրող մի քանի հարցադրումների համապատկերում. 1. Հայաստան-հրեական աշխարհ, ներառյալ Իսրայել և ողջ հրեական լոբբի, հարաբերությունների ակնհայտ ոչ հայկական բնույթը մի՞թե սրբագրումների ենթական չէ քայ առ քայլ մակարդակով, 2. Հայաստանում և հայկական լոբբիստական կառույցներում դիվանագիտական, քաղաքական, տնտեսական մակարդակով առկա կարծրատիպերը շրջանցելու ունակ դեմքերը հետևողական նախձեռնումներ ինչո՞ւ չեն կատարում, իրոք չեմ կարծում, թե մասնակի դրական փոփոխությունների հնարավորությունները բացառված են հավերժական հակառակորդներ, ադրբեջանական նավթ և այլ ծեծված արդարացումներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ներկայիս Ռոտշիլդների պապի հետ նաև հայ գործարարների էին շատ ակտիվ, այսինքն՝ Ռոտշիլդների, իմա՝ հրեական ազդեցիկ շրջանակների հետ շփումներ ունեին: Հրեամասոնական դավադրությունների մասին քարոզչությունը, ի սկզբանե ասեմ, լուրջ չեմ ընդունում հատկապես 21-րդ դարում նոր աշխարհակարգում»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
