Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մնացականյանը Նալբանդյանից պրոֆեսիոնալ է». Մամեդյարով

«Մնացականյանը Նալբանդյանից պրոֆեսիոնալ է». Մամեդյարով
732
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 14:30

Զոհրաբ Մնացականյանն՝ ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի, առավել պրոֆեսիոնալ դիվանագետ է: Այս մասին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը նաև հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին հանդիպման ժամանակ փորձել են լավ ճանաչել միմյանց: Իսկ ինչ վերաբերում է Մնացականյանի և Նալբանդյանի տարբերությանը, Մամեդյարովն իր նոր գործընկերոջն առավել պրոֆեսիոնալ է անվանել: