«Քոչարյանը նեղսրտել էր հատկապես այն փաստից, որ կալանավորվելու է Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը». Կարպիս Փաշոյան
![]() 481 Շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ., 12:30 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Քոչարյանը նեղսրտել էր հատկապես այն փաստից, որ կալանավորվելու է Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը: Այսինքն՝ նա ձևականորեն մի կողմ էր դրել իր անձը և մտահոգության թիրախ էր դարձրել պետականությունը՝ վերջինիս համար դա դիտարկելով որպես կործանարար հարված: Իրականում Քոչարյանը չի հասկանում, որ նրա կալանավորումն ոչ թե հարված է, այլ զարգացման մեծագույն խթան: Հիմք է դրվում կարևորագույն մի նախադեպի, որն իր ծանր ներկայությամբ ուղեկցելու է Հայաստանի բոլոր հետագա ղեկավարներին: Իրենց աչքի առաջ ունենալով Քոչարյանի տխրահռչակ պրակտիկան՝ նրանք այլևս չեն համարձակվելու ձեռք բարձրացնել ժողովրդի վրա՝ նույնիսկ հարյուր տարի անց: Սա կարևորագույն նախադեպ է: Ի դեպ, պարոն Քոչարյանը այս հարցում իրեն միայնակ զգալու որևէ պատճառ չունի, քանի որ նախագահներ ու վարչապետեր կալանավորվել ու կալանավորվում են նաև այլ երկրներում, ընդհուպ՝ ամենազարգացած հանրույթներում»: Աղբյուրը` Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
