ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը
![]() 655 Շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ., 17:05 Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության հետ: «Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ են փոխանցվել հուլիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀԱՊԿ ընթացակարգերի կանոնների համաձայն՝ հատկապես հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե նման հետկանչի որոշում Երևանում ընդունվել է: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
