Տիգրան Բալայանը՝ Յուրի Խաչատուրովի ետկանչի մասին
![]() 597 Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 12:05 Այսօր ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ շաբաթ օրը հայկական կողմն առաջարկել է կազմակերպության անդամ երկրներին՝ սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց. պատճառը՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված քրեական հետապնդումն է։ «ՀԱՊԿ-ում մեր նախագահության ժամանակահատվածներում, մեր նախաձեռնություններով ամեն ինչ արել ենք, որպեսզի ՀԱՊԿ-ն առավել ամրապնդվի և ուժեղանա, և այս քայլը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- ասել է Տ. Բալայանը: Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ն կշարունակի ղեկավարել Յուրի Խաչատուրովը, և քանի ՀԱՊԿ-ն որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, նա կշարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ դեռ ժամանակավրեպ է խոսել նոր թեկնածուի մասին, հայկական կողմն առայժմ սպասում է իր առաջարկի վերաբերյալ կազմակերպության որոշմանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
