«Ես ձեզ շատ եմ կարոտել». Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաքի է հրավիրում (տեսանյութ)
![]() 526 Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 10:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրել է մեծ հանրահավաքի՝ վարչապետության 100 օրվա առթիվ: «Լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ օգոստոսի 17-ին ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում՝ մեր ավանդական դարձած հանդիպման վայրում, մեծ հանրահավաք հրավիրենք և հանդիպենք: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, նորից շփվելու հնարավորություն կունենանք: Կարծում եմ՝ պետք է կարևոր խոսակցություն ունենանք այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար: Եվ կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել: Եվ, ընդհանրապես, խոսել այսօրվա Հայաստանի մասին, երեկվա Հայաստանի մասին, վաղվա Հայաստանի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այդ հանրահավաքը չափազանց կարևոր իրադարձություն է, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը՝ ապագայի կայուն հիմքերը դնելու, արդեն գործնականում ՀՀ-ի զարգացման մեկնարկը տալու և այն խնդիրների մասին խոսելու համար, որի հետ այս ընթացքում բախվել է ՀՀ նոր կառավարությունը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան (Ֆեյսբուք) |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
