«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, բոլոր կուսակցությունները պետք է քննադատեն Լավրովի ակնհայտ ցինիկ միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին». Արթուր Սաքունց
![]() 317 Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 14:20 Իրավապաշտպան Աթուր Սաքունցը «Ֆեյսբուք»-ում գրել է. «ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն, բոլոր կուսակցությունները պետք է հայտարարեն, որ կա՛մ համամիտ չեն Լավրովի գնահատականներին, պետք է քննադատեն Լավրովի ակնհայտ ցինիկ միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին, կա՛մ պետք է ընդունեն, որ ՀՀ֊ի քաղաքացիների դեմ, ՀՀ քաղաքացիներին հպատակացենելու և իրենց իշխանությունը պարտադրելու համար պատրաստ են հենվել Կրեմլի աջակցությանը»։ Կոլաբորացիոնիզմը ընդդեմ ՀՀ ինքնիշխանության և հանուն սեփական խմբային իշխանության, դիկտատուրայի կամ օկուպացիոն ռեժիմի հաստատմանը կհանդիսանա ՀՀԿ և ՀՅԴ կոչված ակումբների, իրենց դիրքորոշումը չարտահայտած կուսակցությունների խայտառակ ընտրությունը։ Եթե առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն, մնացած կուսակցություններն իրենց դիրքորոշումը չարտահայտեցին Լավրովի հայտարարության վերաբերյալ, ուրեմն պետք է այդ կուսակցություններին դիտարկել որպես հակասահմանադրական և հակապետական, որոնք գործում են ՀՀ Սահմանադրության անփոփոխ առաջին հոդվածով սահմանված՝ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության դեմ։ Իսկ Լավրովին կասենք, գնա գրողի ծոցը, քիթդ չխոթես այնտեղ, որտեղ որևէ անելիք չունես․․․»: Աղբյուրը` Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
