Կառավարությունը հաստատեց ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը
![]() 522 Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 11:55 Կառավարությունը հաստատել է պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը: Նախագծում նշվում է. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։ Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինասավորման միասնական կարգ։ Այսինքն այդ գրասենյակների ֆինասավորման գործունեությունը կանոնակարգված չէ: Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման իրականացման կարգը։ Մասնավորապես կարգով սահմանվում են՝ 1. պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադման ուղղությունները, 2. գրասենյակի գործունեության ֆինասավորման աղբյուրը, 3. գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, 4. գրասենյքակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
