Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եկեք մեր մտածողությունից հանենք հող հանձնելու մասին ամենափոքրիկ ակնարկն անգամ». Նորայր Նորիկյան

«Եկեք մեր մտածողությունից հանենք հող հանձնելու մասին ամենափոքրիկ ակնարկն անգամ». Նորայր Նորիկյան
471
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 15:00

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ես պատերազմ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում...
Բայց նաև գիտակցում եմ, որ Արդբեջանը չի հասկանում խաղաղության լեզուն...
Նա միայն Արցախը չի ուզում, նա ուզում է, որ մենք առհասրաակ չլինենք...
Համենայնդեպս ես սկսել եմ այդպես հասկանալ՝ վերջին տարիներին ուշադիր լսելով այդ երկրի ղեկավարի խոսքերը....
Ուստի, խնդրում եմ, եկեք առհասարակ մեր մտածողությունից հանենք հող հանձնելու մասին ամենափոքրիկ ակնարկն անգամ...
Բոլորը քաջ գիտակցում են, որ միակողմանի զիջում չի լինելու, որ հարցը կարող է լուծվել բացառապես մի դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի Արցախի և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն իր հայրենիքում հարատև ապրելու անվտանգ երաշխիքի պայմաններով...