Ինչի՞ մասին է ահազանգում «Մուրացան» հոսպիտալում գտնվող զինակոչիկը
![]() 1073 Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 19:05 Ողնաշարի մի քանի ճողվածք ունենալու պատճառով չորս տարի առաջ զինծառայությունից ազատված Դավիթ Զաքարյանը (առաջին անգամ մեկ տարով և երկրորդ անգամ՝ 3 տարով տարկետում ստացած-խմբ.) ով այժմ «Մուրացան»-ի հոսպիտալում է, բարձրաձայնում է իր առողջական խնդրի մասին՝ նշելով, որ հոսպիտալի անձնակազմի կողմից ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում՝ հիվանդությունը չբուժելու և իրեն զինծառայության ուղարկելու մտադրությամբ։ Մանրամասնելով խնդիրը՝ Դ. Զաքարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է. որ զինկոմիսարիատի ուղարկած ուղեգրով կատարված վերջին հետազոտության տվյալները բավականին ցածր են եղել, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի նա կրկին հետազոտություն անցնի: «Արդյունքները գրեթե առողջ լինելու մակարդակի էին, ինչը տարօրինակ էր: Ես՝ ստիպված, իմ հաշվին, իմ գումարով, մի քանի ժամվա ընթացքում ՄՌՏ հետազոտություն եմ անցել և շատ արագ պարզվել է, որ ունեմ 4,5 մմ ճողվածք: Քանի որ ՊՆ 404 հրամանը վերջերս է ի հայտ եկել, այդ հրամանագրի օրենքի չափանիշներով ես համարվել եմ պիտանի, և քանի որ իմ մեջքի խնդիրը լուրջ է եղել՝ ինձ կենտրոնական հավաքակայանից անմիջապես բերել են հոսպիտալ: Ինձ ասել են՝ եթե դու բուժվես, կգնաս ծառայության, եթե ոչ՝ չես գնա»,- պատմում է Դավիթ Զաքարյանը՝ շարունակելով. «Հիմա ես եկել եմ հոսպիտալ, ինձ ընդհանուր հետազոտություն են արել և ֆիզիոթերապիա են նշանակել: Ես 6 օր ֆիզիոթերապիա եմ անցել՝ չնայած որոշ սարքեր չեմ կարողացել ընդունել, որովհետև այն բավականին ցավոտ էր իմ մեջքի համար: Վեց օր հետո գիշերներն իմ մեջքի ցավերն ուժեղացել են մկանային հատվածներում, և ինձ բժիշկն ասել է, որ բարդացում է տվել, այսինքն՝ իրենց նշանակած բուժման հետևանքով հիվանդության բարդացում է եղել, ինչի պատճառով ես այլևս ֆիզիոթերապիա չեմ անցնելու»: Մեր զրուցակցի խոսքով՝ մի քանի օր է ինքը միայն ցավազրկողներ է ընդունում. «Այս 4 օրվա մեջ ես երևի միայն 22 հատ ցավազրկող եմ ընդունել՝ մկանային սրսկումներ, կաթիլային և դեղահաբեր...Ինձ նաև շատ պարզ հասկացրել են, որ ես պետք է գնամ զորամաս և այստեղ ամեն ինչ ձևական է կատարվում: Ասել են՝ դու ցավերով գնալու ես զորամաս և 3 ամիս մնաս, եթե դրական փոփոխություններ լինեն՝ կմնաս ծառայության, իսկ եթե ոչ՝ մենք հետևողական կլինենք, կբերենք քեզ այստեղ և նոր լրջորեն կզբաղվենք քո հարցերով»: Դավիթ Զաքարյանին զարմացնում է հետևյալը. «Իմ առաջին զորակոչի ժամանակ, երբ 18 տարեկան էի, բժիշկն ասում էր, որ եթե ինձ գրի «պիտանի», կարող է հետագայում դատվի, պատասխանատվության ենթարկվի, իսկ հիմա ես 22 տարեկան եմ, ինձ ասում են՝ «դու խի՞ ես նեղվում, քո տարիքի լիքը մարդ ենք ուղարկում...»: Դավիթ Զաքարյանը նշում է, որ համապատասխան օրենքում որոշ կետեր խստացվել են և զինծառայության տարիքի տղաներն ազատվում են ոչ թե 4 մմ-ից ավելիի դեպքում, ինչպես նախկինում էր, այլ 5 մմ-ից ավելիի դեպքում: «Իմ մոտ 4,5 մմ է և ինձ ընհանրապես չեն ներկայացրել որևէ հետազոտություն կամ ուսումնասիրություն, որ 4 մմ-ից ավելի ճողվածք ունեցող10 զինվոր ծառայել է և ընդհանրպես խնդիր չի ունեցել: Թող 10 հոգու տվյալ ցույց տան, ներկայացնեն պատմություն և ես սուսուփուս կգնամ ծառայության»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ինքը երբեք չի խուսափել ծառայությունից...Խնդիրը արդարության դաշտում է։ Եթե զինակոչիկն առողջական վատ վիճակով չպետք է զորակոչվի, այլ միայն բուժվելուց հետո, թող այդ սկզբունքն իսկապես գործի, այլ ոչ թե առանց խնդիրը լուծելու զորակոչեն և ասեն, որ ամեն բան կարգ ու կանոնով է արվում։ Չէ՞ որ այժմ, ինչպես ամենաբարձր մակարդակներով է հայտարարվում, երկրում օրենքն է գործում, թող ուրեմն այս հարցում էլ դա ապացուցվի»: Զինակոչիկը հույս ունի, որ բարձրաձայնելով իր խնդիր մասին, դրանով իսկ նպաստում է հոսպիտալում գտնվող շատուշատ զինծառայողների խնդիրների հնարավոր լուծմանը, որոնք տարբեր հանգամանքներից ելենելով չեն ցանկանում խոսել այդ մասին: Դավիթ Զաքարյանը երկուշաբթի «Մուրացան»-ի հոսպիտալում վերջին կամիսիան է անցնելու, որի ընթացքում կորոշվի՝ կամ իրեն դուրս կգրեն, կամ կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, որտեղ և կկայացվի վերջնական որոշում: |

«Անչափահասի վրա՞ եք հարձակվում, ամո՛թ ձեզ». Հրապարակում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
2514:06
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
5713:54
Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
9113:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
9213:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
11913:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
14113:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
12113:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
18612:54
