Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Մոսկվայում. ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Չեչնիայի քաղաքացիներ
1966 Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 13:00 Նախօրեին Մոսկվայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով, հաղորդում է readovka.news-ը: Ձերբակալվածների թվում են Հայաստանի 7, Ադրբեջանի 8, Վրաստանի 1 և Չեչնիայի 2 քաղաքացիներ: Վիճաբանությունն սկսվել է ավտովթարից, որը տեղի է ունեցել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաների մասնակցությամբ: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել մեքենաներից և սկսել հայհոյել միմյանց: Նրանցից մեկը բեռնախցիկից հանել է ատրճանակը, մյուսը՝ մուրճը: Վարորդների վիճաբանությանը միացել են ուղևորները: Դեպքը տեղի է ունեցել վարորդներից մեկի ընկերոջ գրասենյակի մոտակայքում, և վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Գործի են դրվել դանակներ, երկաթյա ծողեր և այլ իրեր: Դեպքի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 3 մարդ. Չեչնիայի 25-ամյա քաղաքացին գլխուղեղի, քթի, ծոծրակի վնասվածքներ է ստացել, տղամարդը, ում ինքնությունը չի հաստատվել, տեղափոխվել է հիվանդանոց ծակող-կտրող առարկայից ստացված և հրազենային վնասվածքներով, և 31-ամյա տղամարդը՝ գլխուղեղի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով: Ծեծկռտուքի մասնակիցներից մեծ մասը պաշտոնապես գրանցված է Մոսկվայում և պաշտնապես չի աշխատում: |
Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
7917:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
24212:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
13010:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
241Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
246Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
195Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
208Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
239Երեկ, 00:06