Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Թբիլիսիում
![]() 622 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 12:30 Վրաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Սեպտեմբերի 10-ին՝ Թբիլիսիի գրողների տանը, կայացել է բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիրքը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հայ և վրացի մտավորականներ: Տեղեկանք․ Սոնա Վանը հեղինակել է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուներ («Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը»)։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն)։ «Լիբրետո անապատի համար» գրքի լեհերեն թարգմանվության համար արժանացել է Կլեմենս Յանիցկու անվան «Յանիցիուս» միջազգային մրցանակին»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
