«Դուք, որպես ժառանգություն, թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա». Փաշինյանի պատասխանը՝ Աշոտյանին
![]() 564 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 18:05 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքին Դուք հայտարարել եք՝ «նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու, բայց իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցում: Ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված ու գիտեմ՝ ով ինչ է խսել»: Պարոն վարչապետ, ես գրավոր հարց ուղարկեցի Ձեզ՝ խնդրելով փաստաթղթեր, ստացա պատասխան՝ «ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով ու բանակցային գործընթացի շահերից ելնելով, չեմ կարող բացահայտել ողջ բովանդակությունը, կարծում եմ նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա ու դա կարող եք ճշտել Սերժ Սարգսյանից»: Եվս մեկ անգամ խոսեցի Սերժ Սարգսյանի հետ ու իմացա, որ նրա օրոք բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂ կարգավիճակն ու անվտանգային միջավայրը: Վերջը ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, որ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը և ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա, կա միայն սա՝ որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա, չեմ ասում՝ ընդունել ու ստորագրել եք, ասում եմ՝ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, այդպիսին է»,- շեշտել է Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
