Ռուսներն էլ են դեմ. այս գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է՝ հասկացնում են նրանք. «Ժամանակ»
![]() 530 Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 09:30 «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները և դրա արդյունքում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել: ՀՀԿ-ն և հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի և մինչև 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների և հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
