«Էդ հեռախոսները լսողներին մենք արմատախիլ ենք անելու». ՀՀ վարչապետ
![]() 541 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 12:50 «Հանկարծ չփորձեն մեզ շանտաժի ենթարկել՝ մեր հեռախոսները լսելով: Նախ, էդ հեռախոս լսողներին մենք դեռ արմատախիլ ենք անելու: Ի՞նչ ա նշանում՝ երկրի ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսը լսելը, այսինքն ուզում են ասել՝ պետության մեջ պետություն կա՞: Չի կարող դա լինել, ես թույլ չեմ տա. դա մաֆիա է պետության մեջ, որը ջախջախվելու է»,- սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ՀՀ-ում դատական իշխանությանը՝ ընդգծել է, որ գաղտնիք չկա, որ այդ համակարգը մեր երկրում ամենակոռումպացված համակարգի համարումն ունի. «Ես ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով հետևյալ պարտավորությունն եմ նաև ստանձնել. ասել եմ, որ պետք է հրաժարվել դատավորների՝ Բաղրամյան 26-ից հրահանգներ իջեցնելու պրակտիկայից: Բայց տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են մտածել, որ իմ այս դիրքորոշումը դատական համակարգի որոշակի շրջանակներում ընկալվում է հետևյալ կերպ. որ եթե հիմա նա, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, հրաժարվում է մեզ հրահանգներ տալ, սա կարող է նշանակել, որ պետք է շարունակենք հրահանգներ ստանալ այն նույն մարդկանցից, որոնք մեզ 7 ամիս առաջ հրահանգներ էին տալիս: Ես ասում եմ, որ այդպիսի բան ուղղակի թույլ չեմ տա»,- հայտարարել է Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
