2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել աշխարհում
![]() 479 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 02:10 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: «Եթե հրատապ քայլերի չդիմենք, մինչև 2030-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի ղեկավար Լորենս Չենդին (Laurence Chandy). «1990-ականներից սկսած՝ մենք նշանակալի արդյունքների ենք հասել երեխաներին փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ դեռ շարունակում են մահանալ իրենց ով լինելու և ծննդավայրի պատճառով: Պարզ միջոցներ կիրառելով, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, մաքուր ջուրը, էլեկտրականությունն ու պատվաստումները, մենք կարող ենք այդ իրականությունը փոխել միլիոնավոր երեխաների համար»: Իրավիճակը Հայաստանում Մանրամասները՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
