«Աչքիս լուրջ սթրես եք տարել այն բանից հետո, երբ Վանեցյանն սկսել էր շրջել առաջնագծով». Աշոտ Ասատրյան
![]() 499 Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 14:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու բանակում իրավիճակն այնքան էր լարվել, որ տեղեկատվական հարթակում անցում են կատարել Արթուր Վանեցյանի մասին բամբասանքներ տարածելուն։ Սրանց մոտ իրոք լուրջ խնդիր կա, որը դեռ չեն բարձրաձայնել ու մերոնք էլ չեն ցանկանում որևէ ապացույց ներկայացնել, բայց փուչիկը հաստատ պայթելու է, քանի որ արդեն կորցրել են իրականության զգացողությունն ու անհավանական թեմաներից են գրում ու քարոզում։ Նախ՝ կեղծ լուրեր են տարածում առաջնագծում զոհված զինծառայողների մասին, շատ լավ իմանալով, որ Հայաստանի-Արցախի տարածքում պարզապես անհնար է լինի մեկ զոհ, որի մասին չհայտարարվի. զուտ Հայաստանի-Արցախի պայմաններում դա անհնար է։ Հետո էլ ինչ-որ հղում տալով տարածում են, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վախեցած է ու ընտանիքին դուրս է հանել Հայաստանից ու նեղ շրջապատում անհանգստություն է հայտնել իր աշխատանքի վերաբերյալ։ Ու սա տարածում են ադրբեջանական բանակին պատկանող ոչ պաշտոնական կայքով։ Չէ ժողովուրդ, դուք աչքիս լուրջ սթրես եք տարել, այն բանից հետո, երբ Վանեցյանը վերջին շրջանում սկսել էր շրջել առաջնագծով։ Աչքիս ԱԱԾ զորքերից մի փոքր «նեղացած» եք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
