Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին
![]() 377 Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 22:50 Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Առարկայական խոսակցություն ստացվեց իմ ու Իլհամ Ալիևի հետ, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք։ Սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է այդ պայմանավորվածության մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ «Նրա համար նույնպես ընդունելի էր։ Կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ սահմանին և շփման գծին միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտումները կանխարգելելու վերաբերյալ։ Երեկ երեկոյից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենահանգիստն ու խաղաղը: Մենք պայմանավորվել ենք նաև օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Տեխնիկական առումով դեռ չենք պայմանավորվել, բայց համաձայնվել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին՝ մշակել օպերատիվ կապի համակարգ: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն», - նշեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
