Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
![]() 476 Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 23:30 Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան։ Ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում: Այն, որ ես ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում եմ մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան։ Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Պուտինը։ ԵԱՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ ՌԴ-ն բավարար հարգանքով չի վերաբերվում ԵԱՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում գործընկերների ինքնիշխանությանը, և, ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարևորությունը։ Ասաց՝ կաշխատենք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ դա միայն խոսքով չէ, այլ գործնականում։ Կարող եմ ասել, որ ժամանակը ցույց է տվել այդ խոսքերի հավաստիությունը։ Ամեն անգամ, երբ Պուտինի հետ այս թեմայով խոսում եմ, ընդգծում եմ նաև սա որպես կարևոր ձեռքբերում և հիմք մեր հարաբերությունների բնականոն զարգացման համար»,– ասաց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
