Գյումրին այսօր տոնում է քաղաքի տոնը
![]() 527 Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 15:50 Այսօր տեղի է ունենում «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ։ Տոնը շարժական է։ Սովորաբար այս օրը քաղաքն ունենում է բարձրաստիճան հյուրեր։ Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։ Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։ Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
42326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
57926.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
100624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
