Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հրապարակվել է այն պայթյունի տեսագրությունը, որի արդյունքում զոհվեց Զախարչենկոն

Հրապարակվել է այն պայթյունի տեսագրությունը, որի արդյունքում զոհվեց Զախարչենկոն
1805
Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 23:05

«Россия 1» հեռուստաալիքը հրապարակել է Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, որի արդյունքում օգոստոսի 31-ին զոհվել էր ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր, երբ Զախարչենկոն, ոտքից գլուխ զինված թիկնապահների ուղեկցությամբ, այցելել էր Դոնեցկի կենտրոնում գտնվող «Սեպար» սրճարան: ԴԺՀ-ի ղեկավարի դեմ մահափորձի ժամանակ տուժել էր ևս 12 հոգի, ԴԺՀ-ի իշխանությունները տեղի ունեցածը որակել էին ահաբեկչություն: Պայթյունի համար ԴԺՀ-ի և Ռուսաստանի իշխանություները մեղադրել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը: Կիևը, սակայն հերքել է բոլոր մեղադրանքները:

Հրապարակվել է այն պայթյունի տեսագրությունը, որի արդյունքում զոհվեց Զախարչենկոն