«Երկու տարբերակ կա». Նիկոլ Փաշինյանը Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
![]() 811 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 22:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ինչպես հայտնել ենք, հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեկ հանդիպման ընթացքում թեև հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն, կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է կայանան երկու-երեք ամսվա ընթացքում: Վարչապետը նաև նշեց, որ գործող Սահամանադրության համաձայն՝ ԱԺ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: «Ըստ էության, ինչ արդյուքն էլ գրանցվի, քաղաքական ուժերից որևէ մեկը եթե 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինելու, քան՝ այսօր: Փոխարենը կլինի այն, որ կառավարությունը կլինի մեծամասնություն, որը թույլ կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն»,- ասաց նա: Վարչապետը նաև նշեց, որ երկու տարբերակ կա. «Մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է, որ համաձայնություն ենք ստորագրում, որ էսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն։ Հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է»: Վարչապետը նշեց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, որից հետո նորից կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
