«Իմ տեղեկություններով արդեն կան բերման ենթարկվածներ». Նիկոլ Փաշինյան
![]() 653 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 17:05 «Երեկ, երբ շփվում էինք ՀՀԿ-ականների հետ ու երբ մտա Աժ նախագահի աշխատասենյակ, ՀՀԿ մեր գործընկերներն ու ոչ միայն ՀՀԿ-ն, բավականին հուզված էին: Ես ամեն ինչ արեցի, որ լարվածությունն անցնի, նույնիսկ կատակներ արեցի: Բայց, ուզում եմ շեշտել՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն»,- Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Միհրան Պողոսյանի ու Արայիկ Գրիգորյանի վերաբերյալ մամուլում տարածված տեսանյութին, վարչապետն ասաց. «Քննությունը կպարզի դա... Երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները ու հորդորները, որ ԱԺ պատգամավորների ու հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք: Այս առումով, կարծում եմ, իսկապես ունենք պրոբլեմ: Բայց եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, կապ չունի, որևէ պատգամավոր կամ նրան ուղեկցող անձինք, այդպիսի պահվածք են ցուցաբերում, կստանան խիստ հակահարված: Իրավապահները պետք է կտրուկ գործեն, ու իմ տեղեկություններով այդ գործով արդեն կան բերման ենթարկվածներ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
