Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների վերաբերյալ իրազեկման դասընթացներ՝ մարզերում. ՀՔԱՎ
![]() 332 Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 19:10 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հերթական դասընթացների շարքն իրականացրեց ՀՀ-ումհաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինառայողների իրավունքների վերաբերյալ։ Սեպտեմբերի 28-ին և 29-ին դասընթացներն անցկացվեցին Լոռու և Արագածոտնի մարզերի տարբեր քաղաքային և գյուղականհամայնքների (Վանաձոր, Սպիտակ, Արջահովիտ, Դսեղ, Ուռուտ, Ագարակ, Փոքր Այրում, Լոռի-Բերդ, Մարգահովիտ, Աշտարակ,Արտենի, Թալին, Վերին Սասնաշեն, Արուճ, Մաստարա) նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկների,զինծառայողների, նրանց հարազատների և հետաքրքրված անձանց համար։ Դասընթացներին մասնակցում էին շուրջ 60 հոգի։ Դասընթացներին մասնավորապես ներկայացվեց նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառմանընթացակարգերի, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների ևպարտականությունների մասին տեղեկատվություն։ Հաջորդ դասընթացները տեղի կունենան 2018 թ.-ի հոկտեմբերի 6-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, հոկտեմբերի 13-ին՝Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հոկտեմբերի 20-ին՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և հոկտեմբերի 27-ին՝ Տավուշիմարզի Դիլիջան քաղաքում: Մանրամասներն՝ այստեղ: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
