Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դու նույնիսկ քո մահով մի քանի օր շարունակ դարձյալ հայացրեցիր աշխարհը». Նարինե Մկրտչյան

«Դու նույնիսկ քո մահով մի քանի օր շարունակ դարձյալ հայացրեցիր աշխարհը». Նարինե Մկրտչյան
613
Շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ., 01:25

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դու նույնիսկ քո մահով մի քանի օր շարունակ դարձյալ հայացրեցիր աշխարհը: Քո մահով մի անգամ ևս դու միաձուլեցիր մեր երկու ժողովուրդներին՝ հայերին ու ֆրասիացիներին:
Բայց այսօր դու չէիր երգում, այսօր այն միակ և թախծալի օրն էր, որ երգում էին քեզ համար և քո մասին:
Մեծ արտիստի քո փոքր մարմինն այսօր անցավ այն ճանապարհով, որ անցել է յուրաքանչյուր ֆրանսիացու սիրտը հպարտությամբ պարուրող Նապոլեոնի մարմինը:
Այդ պահին քեզնից հեռու գտնվող Հայաստանում և աշխարհում սփռված ամեն հայի սրտում նույն հպարտությունն ու նույն մեծ ափսոսանքն էր:
՛՛Տարեք ինձ՛՛ նվագում էր դաշնամուրը, բայց ոչ թե քո մարմինն էր տանում սգո պատգարակը, այլ դու էիր քեզ հետ տանում այն սերն ու արցունքները, որոնք միշտ կլցվեն հայերի ու ֆրանսիացիների սրտերն ու աչքերն անգամ անգամ, երբ նրանք կարտաբերեն Շարլ Ազնավուրի անունը»: