«Որդիներ կան, որոնց անունով ազգն է ներկայանում». այսօր Բեկորի` Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է
![]() 937 Շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ., 11:45 «Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»,- Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի խոսքերն են: Հերոսն այսօր կդառնար 59 տարեկան: Շուշիի ազատագրման ժամանակ նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: Աշոտին Բեկոր սկսեցին անվանել, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, տղաներից 4-ի անունն Աշոտ էր: Տարբերելու համար որոշում են այլ կերպ կոչել: Աշոտն այդ ընթացքում ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր էր «վաստակել». կնքեցին բեկոր (ասկոլկա): «Հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: Բեկորը ծնվել է հոկտեմբերի վեցին՝ Բաքվում: Աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարիտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին: Աշոտը բազմարհեստ մարդ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Նա հասկանում էր Արցախյան ազգային ազատագրական շարժման հենց սկզբից, որ առանց զենքի՝ ազատության չեն հասնի և ընկերների հետ միասին սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամամանակ էլ 3 անգամ վիրավորվում: ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկորն արժանացել է նաև «Ոսկե արծիվ» և Շուշիի ազատագրում» շքանշանների: 1992 թվականի օգոստոսի 24-ին Դրնմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվեց Աշոտ Ղուլյանը: Հերոսն ասում էր. «Ես գնում եմ, ով ուզում է, թող գա»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
39326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
55526.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
109025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
98224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67121.02.2026, 00:42
