«Ձեր մասին պատմելն իմ հոգու պարտքն է». պոլսահայ լրագրողի նամակն Ազնավուրին
![]() 1436 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 17:30 Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական Artıgerçek կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը: Դիքմենը նշում է, որ թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր: Պոլսահայ լրագրողն այս համատեքստում վերհիշում է իր և Ազնավուրի առաջին հանդիպումը. «Առաջին անգամ Փարիզում Ձեզ տեսա՝ Կոմիտասի արձանի բացման արարողության ժամանակ: Երբ բազմությունը հեռացավ, Ձեզ մոտ եկա և սեղմեցի Ձեր ձեռքը: Ապրիլի 24-ն էր: Այդ օրը ցեղասպանության հիշատակին նվիրված քայլերթ կար: Սակայն Դուք չցանկացաք մասնակցել: Ասացիք, որ այն օրը, երբ Թուրքիան որպես պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, Դուք թուրք պաշտոնյաների հետ միասին կմասնակցեք քայլերթին: Վստահ էիք, որ ի վերջո ընդունելու են: Այս ժխտմամբ և ուրացմամբ կարծում էիք, որ թուրք երիտասարդների ճակատին բիծ են թողնում: Մինչդեռ համոզված էիք, որ Թուրքիայում լավ երիտասարդություն կա...»: Անժել Դիքմենն այս առումով զուգահեռ է անցկացնում Հրանտ Դինքի հետ՝ ընդգծելով, որ չնայած Դինքն ի տարբերություն Ազնավուրի՝ թուրքերեն էր գրում և արտահայտվում, այնուամենայնիվ, ոչ բոլոր թուրքերն էին նրան հասկանում, նրան ներկայացնում էին որպես թուրքերի թշնամի: Եվ որպեսզի թուրքական շրջանակներում Ազնավուրն էլ չներկայացվի որպես թուրքերի դեմ ատելություն քարոզած, թուրքերին թշնամի համարած մի անձնավորություն, Դիքմենն իր հոգու պարտքն է համարում գրել և պատմել Ազնավուրի մասին իր թուրք ընկերներին: Նա, ի պատասխան «ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր» ասող թուրքերի, իր հոդվածում մեջբերում է Շառլ Ազնավուրի «Նամակ իմ թուրք բարեկամին» բանաստեղծությունը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
39326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
55526.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
109025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
98224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67121.02.2026, 00:42
