«Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ է, քան, օրինակ, Ֆրանսիան». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին
![]() 532 Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 15:45 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաալիքին, որում պատմել է Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և իր հրաժարականի մասին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ շարունակվող պայքարի մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հարցազրույցում վարչապետը նշել էր իր հրաժարականի ժամկետների մասին. «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»: «Իրականում Հայաստանի Հանրապետությունն իմ իշխանության ներքո չէ գտնվում, այն քաղաքացիների վերահսկողության տակ է, և դա իրական փոփոխություն է՝ ձեռք բերված թավշյա հեղափոխության արդյունքում: Բացատրեմ ինչու եմ ասում՝ Հայաստանը ժողովրդի իշխանության ներքո է. 1984թ.-ից սկսած ժողովուրդն էր որոշում՝ թե ով լինի իշխանության ղեկին: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ և վերադարձա Հանրապետության հրապարակ՝ ժողովրդի մոտ, ես հայտարարեցի հետևյալը՝ Դուք հաղթել եք, բայց հաղթանակն այն չէ, որ ես դարձա վարչապետ, այլ այն, որ Դուք եք որոշել ընտրել այդ վարչապետին»,- հարցազրույցի սկզբում՝ պատասխանելով հեռուստաալիքի հաղորդավար Մարկ Փերելմանի հարցին, ասել է վարչապետը: Մարկ Փերելմանը հարց է ուղղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին հանդիպման մասին: «Ալիևի հետ քննարկել ենք ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ հարցեր՝ կապված անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն, քանի որ, կարծում եմ, անհնար է խոսել հարցի կարգավորման մասին՝ չունենալով հարցի կարգավորման մթնոլորտ: Ըստ էության, մենք պայմանավորվել ենք մի շարք կետերի շուրջ, որոնց նպատակն է նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը: Փերելմանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք չկա մտավախություն, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստանի ներքին գործերին, ինչին վարչապետը պատասխանել է. «Թույլ տվեք ասել, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ է, քան, օրինակ, Ֆրանսիան: Հաշվի առնելով ներկայի իրավիճակը՝ ես ինձ տեսնում եմ որպես Հայաստանի ինքնորոշման երաշխավոր: Ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, աջակցում են և հարգում են Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի իշխանություններն աջակցում են նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին»: Վարչապետը հավելել է, որ Հայաստանը շարունակում է կոռուպցիոն հետաքննությունը ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական և գերմանական ընկերությունների նկատմամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
