Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
![]() 921 Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 13:55 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն անվանելով «իրականությունից հեռու» և «ստահոդ»: Ըստ Բաքվի՝ հայտարարությունը «հակասում է Դուշանբեում երկու երկրների առաջնորդների միջև կայացած զրույցի ոգուն»: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար: Հիշեցնենք, որ երեկ վարչապետն իր ելույթում ասել էր. «Համոզված ենք, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում ու իր կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով ժողովրդի իրական պարտադիր ուժն ունեցող կամարտահայտության իրավունքը: Արցախի համար առնացքային նշանակություն ունի նաև անվտանգության հարցը: Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, վայրագությունների զոհ, որ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում բնակչության ֆիզիկական գոյության ռիսկը: Հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլոտի ստեղծման կարգավորման գործընթացի առաջմղման մեր ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ ու համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
