«Շատ կարևոր է արձանագրել և միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնել, թե ինչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը». Նիկոլ Փաշինյան
![]() 638 Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 12:05 «Հայկական համայնքը կարևոր դեր է խաղում Կանադայում ոչ միայն անցյալի ողբերգությունները հասկանալու, այլ նաև երաշխավորելու համար: Կանադան շատ կարևոր դեր է խաղում աշխարհում նման ոճիրների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ընդունումն ու ճանաչումը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չէ, այլև ապագայի կառուցման խնդիր: «Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի համար դա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին և, երկրորդ, ՀՀ-ի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, որովհետև, շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, այսօր մենք ունենք սպառնալիքի պոտենցիալ: Օրինակ՝ մինչև հիմա Հայաստանի սահմանները փակված են Թուրքիայի կողմից, և Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ: Մեզ համար սա անվտանգային սպառնալիք է, և մեր քննարկումների ժամանակ խոսեցինք նաև Ղարաբաղի մասին: Եվ ես ընդգծեցի, որ շատ կարևոր է արձանագրել և միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնել, թե ինչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը, որովհետև, ցավոք սրտի, միջազգային շփումներում երբեմն տպավորություն է ստացվում, որ կան շրջանակներ, որոնք Ղարաբաղի խնդիրն ընկալում են որպես տարածքային խնդիր, դա բացարձակապես այդպես չէ: Ղարաբաղի հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է ցեղասպանության, նոր ցեղասպանության սպառնալիք: Եվ աչքի առաջ ունենալով ցեղասպանության նախկին փորձը՝ մարդիկ ցանկացել են և ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը»,- ասել է վարչապետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
