«ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան է ճիշտ ասել». Աշոտ Ասատրյան
![]() 453 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 02:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան է ճիշտ ասել՝ «Երբ առաջին անգամ այստեղ եմ եկել ես պարզել եմ, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել տարածքների վերադարձին», մնացած բոլոր արտահայտությունը աղբամանը թափելու համար են։ Ոչ միայն դեսպանին հանդիպած, այլ նաև չհանդիպած անձաց մեծ մասը չի պատրաստվում որևէ մետր հանձնելու մասին մտածել։ Սրա մասին խոսում են նաև հենց Արցախում։ Ժողովուրդը՝ քաղաքացիներ, զինվորականներ, շարքայինից մինչև գեներալ, չի ընդունելու ու չի սատարել բոլոր այն անձանց, ովքեր կփորձեն հող հանձնելու մասին որևէ բառ խոսել։ Անգամ եթե դա շարադրվի «Հող՝ խաղաղության դիմաց» կամ «Հող՝ կյանքեր փրկելու դիմաց», մարդիկ պատրաստ են զոհվելու այդ հողերի համար, բայց երբեք, գրչի մեկ հարվածով, չեն հանձնելու։ Բոլորը տրամադրված են նման կերպ, եթե հողի խնդիր կա, թող կռիվ լինի, կամ մենք կամ իրենք, եթե կարող են, թող կռվով վերցնեն։ Իսկ հայրենիքի հողը թշնամին երբեք կռվով չի կարող վերցնել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
