ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 12000 եվրո վճարել
![]() 353 Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 14:55 ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 11-ին հրապարակել է «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) վճիռը, որով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Սույն գործով դիմումատուները Թեղուտ գյուղում գտնվող 0.383 հեկտար վարելահողի համասեփականատերեր են եղել, որը հասարակության և պետության կարիքների համար օտարվել է հանքաարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով: Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել, և պտղատու ծառերից ստացված եկամուտը հաշվի չի առնվել: Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց՝ ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարծք գնել: Նշվածի լույսի ներքո Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ: Դիմումատուները պահանջել են 22 190 եվրո որպես նյութական և 5 000 եվրո որպես ոչ նյութական վնասի, ինչպես նաև 2 000 եվրո՝ որպես ներպետական դատարաններում և Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի հատուցում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 10 000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2 000 եվրո կրած ծախսերի և ծախքերի դիմաց: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
