«Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ...». Թորոս Սեֆիլյան
![]() 602 Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 15:30 Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ և ո՞նց հասկանա ժողովուրդը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»: Նշենք, որ այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել: Հաղորդագրությունը՝ ստորև. ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը ս.թ. օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել: Զուգահեռաբար՝ մի խումբ մտավորականներ ս.թ. օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են: Քաղաքացիությունը հետին թվով շնորհելու վերաբերյալ թե Ժիրայր Սէֆիլյանի վերը նշված դիմումին և թե մտավորականների նամակին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով: Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սէֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
