«Լուծեք Ղարաբաղի հարցը». Բոլթոնը դիմել է հայերին
![]() 698 Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 16:25 Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ինքնուրույն հասնեն կարգավորման: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Հարցի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, ապա հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: Ես այստեղ չեմ եկել ամերիկյան քաղաքականությունում փոփոխություններ կատարելու կամ նոր որոշումներ առաջարկելու համար: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ: Եվ կողմերը պետք է ինքնուրույն որոշում կայացնեն»,- ասել է նա: Բոլթոնի խոսքով՝ «ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան կողմերը»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ փաստաթուղթ է դրված լինելու բանակցային սեղանին, Բոլթոնն ասել է, որ չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել: Բացի այդ, Բոլթոնը նշել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա դա լավ հնարավորություն կլինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում վճռորոշ քայլերի դիմելու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
