Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով տուժող կողմը ամբաստանյալների մեղքն ապացուցված է համարում
![]() 277 Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 18:52 2018 թ. հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով տուժող կողմը ներկայացրեց դատական ճառը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ճառում նշեց, որ տուժող կողմը ամբաստանյալների մեղավորությունն իրենց մեղսագրվող արարքում ապացուցված է համարում և ներկայացրեց դրա հիմնավորումները: Ա. Սաքունցը նախ անդրադարձավ գործի շրջանակում հարցաքննված վկաների ու տուժողների ցուցմունքներին ու դրանց հակասություններին: Դիրքորոշում հայտնեց, որ արժանահավատ չեն համարում նրանց այն պնդումները, թե նախաքննական ցուցմունքները տվել են քննիչի հոգեբանական ճնշման ներքո, և դրանով է պայմանավորված հակասությունը: Տուժող կողմը անտրամաբանական համարեց քննիչի միջամտությունը և տեսակետ հայտեց, որ ցուցմունքներն այնպիսի մանրամասնություններով են գրված, որ քննիչը չէր կարող նման մանրամասնություններով ցուցմունքներ թելադրել: Բացի դրանից՝ դա անելու քննիչի շարժառիթը պարզ չէ, իսկ դրա վերաբերյալ դատախազի տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ հիմնավորվել է, որ քննիչները վկաներին ու տուժողներին չեն ուղղորդել: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
