«Այդ ինչի՞ հիման վրա եք նման պնդում անում». Արթուր Սաքունցը՝ Ռոբերտ Քոչարյանին
![]() 455 Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 15:15 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ, անչափ հետաքրքիր է... Բանից պարզվում է՝ ՀՀ նախագահի լիազորություններն ունեցած Ռ. Քոչարյանը Մարտի 1֊ին տեղի ունեցածը ուսումնասիրել է տեսանյութերի միջոցով (իսկ թե դրանք հրապարակվել են, թե ոչ՝ դա էլ առանձին և կարևոր հարց է)։ Իսկ չի՞ հասցրել, հետաքրքիր է, ուսումնասիրի, ճշտի, թե ինչպիսին են եղել իր իշխանության օրոք պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ պետի, շտաբի պետի գործողությունները, ինչպես ծագեց 0038 գաղտնի հրամանը։ Բա այսքան ժամանակ կարելի՞ է այդ աստիճան անտեղյակ մնալ։ Գոնե, զուտ հետաքրքրությունից ելնելով, կուսումնասիրեիր էլի, եթե որպես նախագահ չես կարևորել դրանց ուսումնասիրությունը։ Չի կարելի չէ՞։ Հետաքրքիր է մեկ հարց ևս։ Եթե քո գլխավորած իրավապահ մարմինները համատարած տեռորի մեթոդներով գեթ մեկ զենք չեն գտել ցուցարարների մոտ, այդ ինչի՞ հիման վրա եք նման պնդում անում, թե ցուցարարներն են կրակել։ Սա ուղղակի խոստովանություն է, թե ինչպիսին է Ձեր իրական պատկերացումներն անմեղության կանխավարկածի մասին, որին այդպես ջերմեռանդորեն հղում եք կատարում կամ փորձում եք որպես թզենու տերև օգտագործել մի սկզբունք, որը ոտնատակ եք արել Ձեր իշխանության ողջ ժամանակահատվածում։ Դեռ փորձում եք բարբաջել իրավական պետության հասկացությունների՞ց... Դուք՝ Ձեր ընտանիքով, հաջողակ եք միմիայն բիզնեսում, որի գործիք էիք օգտագործում պետական լծակները։ Դատի տվեք...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
