Այսօր Զինված ուժերում նշվում է Հետախույզի օրը
![]() 2737 Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 13:30 Այսօր՝ նոյեմբերի 5-ին, նշվում է Հետախույզի օրը: Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար՝ նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ: Հետախույզի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը. «Այսօր հայկական բանակի այն ստորաբաժանման օրն է, ովքեր առաջադրանքի գնալուց միշտ մեկ փամփուշտ իրենց համար են պահում և պատրաստ գնում են կյանքի և մահվան կռվի: Նրանց անունները մենք չենք իմանում, նրանց դեմքերը ցույց չեն տալիս, նրանց կատարածի մասին շատ դեպքերում 2-3 հոգի է իմանում, բայց նրանք մեր հետախույզներն են, ովքեր նույնիսկ թշնամու թիկունքում իրենց վստահ են զգում: Տարիներ շարունակ կատարելագործվել է հայոց բանակի հետախույզի դպրոցն ու մեծ ազդեցությունն է ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի վրա: Թշնամին շատ անգամներ է հաշվի նստել մեր հետախույզների կատարած գործողությունների հետ: Տոնդ շնորհավոʹր, անգերազանցելի հայ հետախույզ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
