«Վա՜յ, Խաչատուրովի տեղը կորցրինք: Էլ ո՞նց կլիներ». Կարինե Հարությունյան
![]() 493 Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 12:15 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ինչ-որ բան է պատահել. Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի իր տեղը: Կարծում եմ՝ մեծ կորուստ չէ: ՀԱՊԿ-ն ի սկզբանե մեռելածին կառույց է եղել՝ ստեղծված ՌԴ ամբողջատիրական նկրտումները բավարարելու ծրագրի շրջանակներում և Արևմուտքին հակակշռելու համար, թե ՝ դուք ՆԱՏՕ ունեք, ես էլ իմը կստեղծեմ: Իսկ ո՞վ չգիտե, որ ՀԱՊԿ-ը ՌԴ նախագիծն է, և այնտեղ դրության տերը ռուսներն են: Մինչև երեկ գոնե այդպես էր: Եվ ՀԱՊԿ-ի երեկվա նիստի մեխը ոչ թե մեր՝ գլխավոր քարտուղարի տեղը կորցնելն էր, այլ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման հարցը, որի քննարկումն առկախվել է: Դեռ մեկ ամիս առաջ Լուկաշենկոն սեփական երկիրն ինքնուրույն պաշտպանելու մասին հայտարարություն էր արել, անգամ ասել էր՝ եթե պետք լինի զենքով պաշտպանել երկիրը, մենք զենք կբաժանենք յուրաքանչյուր քաղաքացու: Բելառուսում կարծում են, որ Լուկաշենկոյին անհանգստացնում է ռուսական էքսպանսիայի սպառնալիքը, և փորձում է այլընտրանք ստեղծել: Օրերս, Մինսկում նա ամերիկյան վերլուծաբաններին ասել էր, թե չի ուզում առճակատում ոչ Արևմուտքի, ոչ էլ Արևելքի հետ, և ռուսական բազաներ Բելառուսում չեն լինի: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
