Կառավարության անդամները քննարկել են զինգրքույկներում՝ ապրիլյան պատերազմին մասնակցելու հանգամանքը նշելու հարցը
![]() 293 Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 15:25 Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ իրենց շահերը պաշտպանող անձանց հետ բողոքի ցույց էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրանք ցանկանում էին, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու փաստը, ինչի շնորհիվ կարող են կրթական տարբեր արտնություններ և բուժում ստանալ: Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տղաների բարձրացրած հարցին, ինչին Պաշտպանության փոխնանախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը պատասխանել է. «Նախկինում, երբ այս հարցով Ձեր խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն էր զբաղվում, էլի բողոքի ակցիաներ եղել են: Մենք ՊՆ ենք հրավիրել պրն Բաղդասարյանին և ցույցի ակտիվ մասնակիցներին ու նրանց ներկայացրել այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն: Ներկա գործող զինվորական գրքույկի ձևի մեջ գրված է՝ «մարտական գործողություններին մասնակցել է ինքնապաշտպանական ուժերի կազմում»: Ինչ վերաբերում է կարգավիճակին, այստեղ գոյություն ունեն ինստիտուտցիոնալ երկու տարբեր կարգավիճակներ: Մեկը՝ «մարտական գործողություներին մասնակից» կարգավիճակն է: Ապրիլյան պատերազմի մի մասի մասնակիցների զինգրքույկներում գրված է՝ «մարտերի մասնակցություն կամ մարտական հերթապահություն», որը ևս տալիս է որոշակի սոցիալական երաշխիքներ՝ 30% ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն: «Մարտական գործողությունների մասնակից» կարգավիճակն ունի ավելի լրացուցիչ սոցիալական երաշխիք. դա հիմնականում վերաբերում է առողջապահության ոլորտին: Մենք նոր զինգրքույկների էջերի մեջ հստակ ձևը սահմանել ենք և հատուկ նշումներ բաժնի մեջ կփորձենք հստակ գրել, որ մասնակցել է մարտական գործողության, ինչպես նաև մասնակցել է մարտերին, այսինքն՝ հստակ ժամանակահատվածը նշվելու է: Եթե խոսքը զուտ զինգրքույկում նշման մասին է, ապա մինչև մյուս ամսվա 5-ը մենք կսկսենք նշումները կատարել»: Շարունակելով Բալայանի խոսքը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանն ավելացրել է. «Մենք պրն Բալայանի հետ խոսեցինք, որ ապրիլ բառի փոխարեն զինգրքույկներում նշելու ենք ժամանակահատվածը, թե իրենք որ օրվանից մինչև որ օրն են հերթապահել, որը դրան փոխարինելու է»: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է արվի ամեն բան, որպեսզի հայրենիքին ծառայություն մատուցած զինվորների համար կարևոր բարոյական տեղեկությունը նշվի զինգրքույկներում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
