«Տեսնո՞ւմ ես՝ մեղադրում են, ինձ էլ են մեղադրում չէ՞». Սամվել Բաբայան
![]() 352 Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 16:30 Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով մեղադրյալ էր, որից հետո պաշտոնանակ արվեց, ինչպե՞ս եք վերաբերվում նրա հետկանչին՝ լրագրողի հարցին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատասխանեց. «Որքան գիտեմ, ամսի 6-ին նորից հավաքվելու են այդ հարցի շուրջ, չեմ ուզում նախապես կարծիք արտահայտել, հայտարարություններ անել»: Հարցին՝ ճի՞շտ որոշում էր հետկանչը, Ս. Բաբայանն ասաց. «Նորից եմ ասում՝ ես ո՛չ քննիչ եմ, ո՛չ դատախազ եմ, որ իմանամ՝ ինչի՞ համար, ո՞նց...»: Դիտարկմանը, թե սահմանադրական տապալման մեջ են մեղադրում նրան, Բաբայանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ ես՝ մեղադրում են, ինձ էլ են մեղադրում չէ՞, հիմա տեսնենք՝ կարո՞ւմ են մինչև վերջ մեղադրել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա իրական, ինչքանով՝ ոչ: Դատարանը որոշում կկայացնի, որից էլ մենք եզրակացություն կկազմենք»: Հաջորդ հարցին՝ ի՞նչ հարաբերություներ ունի Յուրի Խաչատուրովի հետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց՝ «բոլորի հետ միշտ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից»: Թե ով է այդ մեկը՝ չմանրամասնեց: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
