Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
![]() 718 Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 13:55 Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտատարություն է տարածվել. «Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ, դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը, ընդունված կարծիքի համաձայն, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսել ա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է՝ ոչ չեն ասել»: Այս առիթով խնդրեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել Փաշինյանի խոսքերը: Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև. «Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել՝ թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել՝ թեև կարող էր: Այս երկու իրողություններն արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ՝ ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել: Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է: Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա»»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
