Արցախում մեկնարկում է զորակոչը. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

4136
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 18:20
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ըստ հրամանագրի՝ 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն՝ 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

«Դատավորների միության հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշում չէ»․ ԱՆ
4714:06
Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
6013:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
276Երեկ, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
221Երեկ, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
32625.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
33325.11.2026, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
30925.11.2026, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
36824.11.2026, 21:06