ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը
![]() 449 Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 22:40 2018թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
