Ռոբերտ Քոչարյանի նամակն՝ ամբողջությամբ
![]() 1727 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 18:40
Րոպեներ առաջ Քոչարյանի պաշտպանը մամլո ասուլիսի ժամանակ ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակ-հայտարարությունը. «Սիրելիʹ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ: Ակնհայտ է, որ այն քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշման պայմաններում: Մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչն աննախադեպ էր: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլն առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր դատարանի որոշումը: Տեղի ունեցողը հաշվեհարդար է, իսկական վենդետա՝ իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա են ապացուցում նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայագրություննները: Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս ՀՀ-ում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև՝ քաղաքական հեռանկարներս, ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելուն անընդունակ ղեկավարին: Բացի այդ, պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել: Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը: Վստահ եմ նաև, որ ԼՂՀ-ն և ՀՀ-Ն ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի ու լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մետ ապագայում: Շարունակելու եմ քաղաքական պայքարը նաև բանտում: Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել հանուն ազատության և արժանապատվության: ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քչարյան»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
