«Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է». Նորայր Նորիկյան
![]() 281 Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 14:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է. 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%): 2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%): Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 143.464 ընտրողով։ Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է։ Եթե տոկսոային հարաբերակցությունը պահպանվի ողջ օրվա ընթացքում, ապա չի կարելի բացառել, որ ընտրություններին կմասնակցի առավելագույնը 1 միլիոն ընտրող, այն դեպքում, երբ անխորդ ընտրությունների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 1 575 786 ընտրող։ Իհարկե, այսպիսի ցուցանիշների պատճառները գրեթե պարզ է։ Չկա ընտրակաշառք, որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների նկատմամբ, այդուհանդերձ, իսկապես անհանսգտացնող է այսպիսի ցածր մասնակցությունը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
