Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանը մնում է ռուսական վերահսկողության տակ քայքայվող գաղութ». Տիգրան Խզմալյան

«Հայաստանը մնում է ռուսական վերահսկողության տակ քայքայվող գաղութ». Տիգրան Խզմալյան
468
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 02:30

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեսգիշերային մղձավանջներ.
1. Չհանդուրժելով կառուցողական ընդդիմությունը, իշխանությունը ստացավ քարանձավային ընդդիմություն։
2. Չմիավորվելով և չստեղծելով դաշինք, ժողովրդավարական ուժերը փոշիացան ու պարտվեցին։
3. Մերժելով «ապագաղութացումն» իբրև ընդհանուր պլատֆորմ, ազատականներն ու անկախականները հայտնվեցին լուսանցքում։
4. Հայաստանը մնում է ռուսական վերահսկողության տակ քայքայվող գաղութ»։