«Ազգայի առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 369 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 12:00 «Ազգային առաջընթաց» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ֊ում մեծամասնություն կազմելու համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ օրենսդիր ու գործադիր մարմիններում, ինչպես նաև Երևանի ավագանիում քաղաքական մեծամասնություն ստանձնելը մեծագույն պատասխանատվություն է դնում իր վրա՝ մի քանի ամսվա ընթացքում բերելու էական ու տեսանելի փոփոխություն քաղաքացու կյանքում, բարելավելու սոցիալ֊տնտեսական վիճակը, հաղթահարելու աղքատությունը, պատժելու նախկին կառավարման հանակարգի հանցագործներին և հետ բերելու թալանված միլիարդավոր դոլարները, ինչպես նաև իրականացնելու Սահմանադրական և այլ բարեփոխումներ, ի նպաստ ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում։ «Ազգային առաջընթաց»-ը, իր ծրագրին ու խոստմանը համաձայն, շարունակելու է իր մարզային այցերը և արտախորհրդարանակ միջոցներով փորձելու է իրականացնել իր ծրագրային դրույթները և նպաստել Հայաստանի զարգացմանը։ Մենք մասնակցելու ենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ուստի շարունակելու ենք մեծացնել մեր համակիրների ու անդամների թիվը, ինչպես նաև մասնագետների ու փորձագետների քանակը։ «Ազգային առաջընթաց» կուսակցություն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
