«Մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի եկեղեցիներից մեկում սվաղի շերտին առկա արձանագրերը». Սամվել Կարապետյան
![]() 1218 Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 00:20 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիմագրական ժառանգության տասնյակ հազարավոր հայտնի նմուշների ճնշող մեծամասնությունը փորագիր է (ներառյալ ելնդագիր տարբերակը), ապա նաև ներկագիր, խազագիր և այլն: Ածխագրերը, որպես այդպիսին, ոչ միայն սակավադեպ են, այլև բովանդակային առումով գրեթե բացառապես հիշատակագրային: Այս իմաստով մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի շրջանում, Տրտու գետի աջ ափին գտնվող Աստվածածնի վանքի ԺԲ դարավերջին կառուցված զույգ եկեղեցիներից հարավայինի ներսում սվաղի շերտին առկա արձանագրերը: Ստորև Ձեր ուշադրությունն եմ հրավիրում եկեղեցու խորանի մեջ, հյուսիսային որմի ածխագիրը. «Կամաւն այ, ես՝ Մանուչարի տղայ Օհանէս եկի ի սրբո վ... Աստուածածին ... եկեղեցիս Աստուածածին անապատ Կուսանաց, էի՝ գաւառէն Ծարլոււայ, կառոյցի վանս Դադոի ... հաւաքեալ զսբ. նշխար, որոց ... առե... ...ամենայնի ...կին կաթղկոսութէ տն. Եղիազարի ի սբ. աթոռ Էջմիածինի ... խաղաղութե ... ցհասակին ... ասացէք ած իւրն աջողի...»: Առաջին հայացքից խզբզանքի նմանվող 16 տողանի ածխագիրը (եղծված հատկապես ստորին կեսում) մեր առջև պարզում է մի շարք ուշագրավ տվյալներ: Մանրամասները և վանքի նույն եկեղեցու մյուս ածխագրերի ընթերցումները՝ «Մռավականք» հատորում»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38426.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
107425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66921.02.2026, 00:42
