Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է Նազարբաևի հայտարարությունը
![]() 450 Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 21:55 ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է: «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»: Ավելի վաղ, Ղազախստանի նախագահն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն էր հայտնել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու. «Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները հայտնեցին աջակցություն Ձեր թեկնածությանը՝ իբրև ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար»,- ասել էր Նազարբաևը՝ Զասին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
