Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից». Ալեն Սիմոնյան

«Լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից». Ալեն Սիմոնյան
339
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 16:40

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ականներից մեկն ասել էր, որ իրենք տոնածառի փոխարեն զենք էին ինքնաթիռով բերում:
Մենք հո գիտենք, որ իրենք տոնածառի փողերն էլ էին ուտում, զենքն էլ ՈւԱԶ-ով մեր երեխաներից գողանում էին: Լռե՛ք, տղե՛րք, լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից...»:

Հիշեցնենք՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ընդգծել էր, որ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։